Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

«Ես չեմ երգում կոնկրետ դասի համար»

«Ես չեմ երգում կոնկրետ դասի համար»
03.10.2014 | 13:51

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 2-ի երեկոյան հյուրընկալվել էր ռուսական «Вечерний Ургант» հաղորդմանը: Նա Մոսկվայում է համերգային շրջագայության շրջանակում, և այսօր համերգ կունենա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում: Իվան ՈՒրգանտի հարցին, թե ինչպես է շանսոնիեին հաջողվել 90 տարեկանում նման լավ տեսք պահպանել, Ազնավուրը պատասխանել է. «Ես ինձ լավ եմ զգում, որովհետև նորմալ կյանք եմ վարում, ոչ մի հիմարություն չեմ անում, շատ ուշ չեմ պառկում, շատ չեմ ուտում և շատ չեմ խմում, էլ չեմ ծխում և շարունակում եմ սիրահարված մնալ իմ մասնագիտությանը: Պետք է միշտ սիրահարված լինել մի բանի»:
Ազնավուրը խոստովանել է, երգելով 5 լեզվով, երբեմն դժվարությամբ է հիշում երգերի տեքստերը և ստիպված է լինում կրկին սովորել այն, ինչ մոռացել է այլ լեզվով երգելիս, ամենահեշտը ֆրանսերեն երգելն է: «Իհարկե, երազանք կլիներ, որ ես կարողանայի երգերի բովանդակությունը հանդիսատեսին բացատրել ռուսերեն, բայց իմ ռուսերենն այնպես է, որ ես դրանով կարող եմ շփվել միայն ռեստորաններում և հյուրանոցներում, բայց ոչ բեմում»,- անդրադառնալով մոսկովյան համերգին՝ ասել է Ազնավուրը։ Նա հավելել է, որ իր կյանքի ընթացքում միշտ այնպես է ստացվել, որ որոշակի կապեր է ունեցել ռուսների հետ: Շանսոնիեն նշել է, որ ողջ կյանքում իր հայրը ռուսերեն է ստորագրել, ոչ թե հայերեն կամ վրացերեն, իսկ պապիկը ռուսական խոհանոցի ուտեստներ էր պատրաստում և «Կովկաս» անվանումով ռեստորան է ունեցել Փարիզում:
«Ես չեմ երգում կոնկրետ դասի համար, ես երգում են հանդիսատեսի համար: Դահլիճում մեկ ընդհանրություն է, մեկ արյունից, մեկ հողից»,- ասել է Ազնավուրը:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ